Աշխարհում հակամարտությունների 20 գոտիներում 220 միլիոնից ավելի երեխաներ են ապրում. ՄԱԿ
International newsԱշխարհում զինված հակամարտությունների ասպարեզի վերածված 20 երկրներում 220 միլիոնից ավելի երեխաներ են ապրում:
Այդ մասին դեկտեմբերի 18-ին հայտնել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ երեխաների եւ զինված հակամարտությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ Լեյլա Զերուգին՝ Ալժիրի Օրանե քաղաքում ելույթ ունենալով աֆրիկյան մայրցամաքում խաղաղության եւ անվտանգության հարցերին նվիրված միջազգային համաժողովում:
«Ավելի քան 220 մլն երեխաներ են ապրում զինված հակամարտությունների ասպարեզի վերածված 20 երկրներում, այդ թվում՝ արաբական ութ եւ աֆրիկյան ութ երկրում»,-նշել Է Զերուգին, որի խոսքը մեջբերել Է Algrie Presse Service գործակալությունը:
«Ընդհանուր առմամբ հակամարտային այդ գոտիներից փախել Է 65 մլն մարդ, այդ թվում՝ 28 մլն երեխա»,-ասել Է նա, նշելով «ապագա սերունդների համար այդ դրամայի վտանգը», հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: