Պեկինի դպրոցները ծխամշուշի պատճառով երեք օրով չեղարկել են պարապմունքները
International newsՉինաստանի մայրաքաղաքի իշխանությունները օդի աղտոտման բարձր մակարդակի պատճառով երեք օրով չեղարկել են պարապմունքները ուսումնական հաստատություններում:
Այդ մասին դեկտեմբերի 19-ին հայտնել Է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:
Ներկայում Պեկինում հայտարարված Է օդի աղտոտման ամենաբարձր՝ կարմիր մակարդակը, ինչը նախատեսվում Է տրանսպորտի երթեւեկության սահմանափակում, աշխատանքի դադարեցում կառույցներում, մանկապարտեզների փակում: Արդյունաբերական ձեռնարկություններին կարգադրված Է կրճատել արտանետումները մթնոլորտ: Բնակիչներին հանձնարարվել Է առանց կարիքի դուրս չգալ փողոց, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: