Մոգերինին ցավակցություն է հայտնել Թուրքիայում Ռուսաստանի դեսպանի սպանության կապակցությամբ
International newsԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին ցավակցություն է հայտնել Թուրքիայում Ռուսաստանի դեսպանի սպանության կապակցությամբ։ «Ցավակցություն եմ հայտնել Լավրովին դեսպան Կարլովի անհավատալի սպանության կապակցությամբ։ Կապի մեջ եմ Թուրքիայի իշխանությունների հետ»,- գրել է Մոգերինին Twitter-ի իր միկրոբլոգում։