Թրամփը դատապարտել Է ՌԴ դեսպանի սպանությունն «իսլամիստ ահաբեկչի կողմից»
International newsԱՄՆ-ի նախագահ ընտրված Դոնալդ Թրամփը դատապարտել Է Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters-ը՝ հղում անելով հանրապետականի անցումային թիմի տարածած հայտարարությանը:
Թրամփն ընդգծել Է, որ սպանությունը կատարվել Է «արմատական իսլամական ահաբեկչի կողմից»: Նա հավելել Է, որ դա «քաղաքակիրթ կարգի բոլոր կանոնների խախտում Է»: Նա ցավակցություն Է հայտնել դեսպանի ընտանիքին:
Իր Twitter-ում Թրամփը հիշատակել Է ահաբեկչական այդ գործողությունը, ինչպես նաեւ դեկտեմբերի 19-ին Շվեյցարիայում եւ Գերմանիայում տեղի ունեցած միջադեպերը: «Այսօր ահաբեկչական գրոհներ տեղի ունեցան Թուրքիայում, Շվեյցարիայում եւ գերմանիայում. ամեն ինչ միայն ավելի Է վատանում: Քաղաքակիրթ աշխարհը պետք Է փոխի մտածողությունը»,- նշել Է ԱՄՆ-ի ընտրված նախագահը: