Մերկելը Բեռլինի տոնավաճառում տեղի ունեցածը որակել Է ահաբեկչություն
International newsԲեռլինի սուրբծննդյան տոնավաճառում տեղի ունեցածը, որը 12 մարդու կյանք Է խլել, ամենայն հավանականությամբ ահաբեկչական գործողություն Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին, հայտարարել Է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
«Ներկա պահին ունեցած տեղեկատվությամբ մենք պետք Է ելնենք այն բանից, որ դա ահաբեկչություն Էր»,-ասել Է նա:
Ինչպես դեկտեմբերի 20-ին հայտնել Է Գերմանիայի կառավարության մամուլի ծառայությունը, Անգելա Մերկելը Բեռլինի կենտրոնի տոնավաճառում կատարված հարձակման կապակցությամբ հեռախոսազրույց Է ունեցել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ:
«Կանցլեր Անգելա Մերկելը եւ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման այսօր առավոտյան հեռախոսազրույց են անցկացրել: ԱՄՆ-ի նախագահը ցավակցություն Է հայտնել կանցլերին Բեռլինում սուրբծննդյան տոնավաճառի վրա կատարված երեկվա հարձակման կապակցությամբ»,-ասված Է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Դեկտեմբերի 19-ի երեկոյան Բեռլինում Վիլհելմ կայսեր հիշատակի եկեղեցու մերձակա սուրբծննդյան տոնավաճառում մարդկանց բազմության մեջ Է մխրճվել բեռնատար ավտոմեքենան: Միջադեպը տեղի Է ունեցել տեղական ժամանակով երեկոյան ժամը 8-ին մոտ: Ինչպես նշում Է DPA գործակալությունը, հղում անելով ոստիկանությանը, բեռնատարը 50-80 մետր անցել Է տոնավաճառի տարածքում՝ բազմության մեջ մխրճվելով 60-80 կիլոմետր/ժամ արագությամբ:
Ըստ վերջին տվյալների, ողբերգության հետեւանքով զոհվածների թվաքանակը հասել Է 12-ի, եւս 50 հոգի հոսպիտալացված Է: