Yerevan, 02.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայից հափշտակության գործով որպես մեղադրյալ է ներգրավվել քսան մարդ

Society

 ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊ ընկերության Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայից առանձնապես խոշոր չափերով ոսկի պարունակող խտացված հանքանյութի գաղտնի հափշտակություններ կատարելու վերաբերյալ քննվող քրեական գործով լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ նախաքննության արդյունքում բացահայտվել են բարդ, բազմադրվագ և ծանր հանցագործության բոլոր հանգամանքները: Ձեռք բերված փաստա կան տվյալների հիման վրա 20 անձանց մեղադրանքներ են առաջադրվել՝ կազմակերպված խմբի կազմում առանձնապես խոշոր չափերի հափշտակության կատարման համար: Այս մասին տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից:

Նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ ֆաբրիկայից առանձնապես խոշոր չափերով ոսկի պարունակող խտացված հանքանյութի գաղտնի հափշտակություններ կատարելու միասնական դիտավորությամբ 2014 թվականի դեկտեմբերին ֆաբրիկայի արտադրական բաժնի պետ Արտակ Գալստյանի կողմից այդ նպատակով ստեղծվել է կազմակերպված խումբ, որում ընդգրկվել են ֆաբրիկայում պահպանություն իրականացնող ՀՀ ոստիկանության Արարատի բաժնի և ֆաբրիկայի անվտանգության բաժնի աշխատակիցները, ինչպես նաև ֆաբրիկայում աշխատող և չաշխատող բազմաթիվ այլ անձինք:

Արտակ Գալստյանի, ինչպես նաև ֆաբրիկայի գլխավոր արտադրամասի պետ Եվգենի Ալթունյանի կազմակերպմամբ ու անմիջական ցուցումներով` 2014թ. դեկտեմբերից մինչև 2015թ. հունիսի 2-ն ընկած ժամանակահատվածում, կազմակերպված խմբի անդամները պլանավորել են ոսկու խտացված հանքանյութի գողություն կատարելու, գողոնը վերամշակելու, այն զտելու, ապա ստացված ոսկու ձուլակտորները Երևանի ոսկու շուկայում իրացնելու հանգամանքները:

Մասնավորապես, խմբի անդամները Ա. Գալստյանի և Ե. Ալթունյանի հետ նախապես համաձայնեցրել են կատարվելիք հափշտակության տեղն ու ժամանակը: Կազմակերպված խմբի կազմում ընդգրկված՝ ինչպես հերթափոխում գտնվող, այնպես էլ չգտնվող ֆաբրիկայի աշխատողներ Հակոբ Ստեփանյանը, Ավետիք Գալստյանը, Բագրատ Ավետիսյանը, Հակոբ Սարգսյանը, Քաջիկ Մարգարյանը, Վոլոդյա Սարգսյանը այլ անձանց հետ ֆաբրիկայի գլխավոր և այլ արտադրամասերի տարբեր սարքավորումներից ու դետալներից գերհարստացված ոսկու խտանյութը մաքրելու եղանակով առանձնացրել, ապա ոստիկանության պահպանության բաժնի ու անվտանգության ծառայության աշխատակիցների օգնությամբ այն գաղտնի դուրս են բերել ֆաբրիկայի տարածքից:

Քննությամբ հիմնավորվել է նաև, որ ՀՀ ոստիկանության Արարատի բաժնի աշխատակիցներ Թաթուլ Սողոմոնյանը և Կարեն Վարդանյանը, շահադիտական և խմբային շահերից ելնելով՝ իրենց պաշտոնեական լիազորություններն օգտագործել են ծառայության շահերին հակառակ: Այդ կերպ ոստիկանության աշխատակից Թ. Սողոմոնյանի հրահանգավորմամբ՝ ոստիկանության հիշյալ ստորաբաժանման ծառայողները, ըստ համաձայնեցված պլանի, հանցավոր թողտվությամբ պայմաններ են ստեղծել գողոնը գաղտնի ֆաբրիկայից դուրս բերելու համար՝ ապահովելով հափշտակությունների առավել դյուրին կատարումը: Առանձին դեպքերում հափշտակություններին անմիջականորեն մասնակցել են նաև ոստիկանության նույն ստորաբաժանման ծառայողները:

Նույն եղանակով, նախապես մշակված ծրագրի համաձայն՝ հափշտակությունների կատարումն ապահովելու դիտավորությամբ և հանցավոր թողտվությամբ՝ հափշտակություններին մասնակցել են նաև ֆաբրիկայի անվտանգության բաժնի աշխատակիցները, որոնց գործողությունները համակարգել է նույն բաժնի աշխատակից Հ. Թորոսյանը:

Պայմանավորվածության համաձայն՝ հիշյալ ժամանակահատվածում ֆաբրիկայից շարունակաբար հափշտակված ոսկու պարունակությամբ խտացված հանքանյութը բաշխվել է խմբի անդամների, այդ թվում` Ավետիք Գալստյանի, Հակոբ Ստեփանյանի, Հակոբ Սարգսյանի, Քաջիկ Մարգարյանի և մյուսների միջև: Վերջիններս գաղտնի դուրս բերված խտանյութն Ալիկ Գրիգորյանի հետ քիմիական նյութերով մշակել և զտել են խմբի անդամ Քաջիկ Մարգարյանի կողմից տրամադրված տարածքում, որից հետո վերամշակված ոսկու զանգվածը ձուլելու և իրացնելու նպատակով փոխանցել են խմբի մյուս անդամ Լ. Սարգսյանին: Ստացված ա ռանձնապես խոշոր չափերով ոսկու խմբաքանակները Լ. Սարգսյանը իրացրել է «Ոսկու աշխարհ» առևտրի կենտրոնում անհատ ձեռնարկատերեր Արկադի Եսայանին, Վահան Սիմոնյանին, ինչպես նաև այլ անձանց: Վերջիններս նախապես տեղեկացված լինելով Լ. Սարգսյանի կողմից իրացվող ոսկու ձուլակտորները հափշտակված խտանյութից պատրաստված լինելու մասին, այնուամենայնիվ, ձեռք են բերել դրանք և իրացրել: Որոշ դեպքերում ոսկու մշակմամբ, ինչպես նաև ձուլակտորների իրացմամբ զբաղվել են նաև Վոլոդյա Սարգսյանը, Ավետիք Գալստյանը, Բագրատ Ավետիսյանը, Կարեն Վարդանյանը ու կազմակերպված խմբի այլ անդամները:

Կազմակերպված խմբով ոսկու խտանյութի գաղտնի հափշտակությունից, դրանց վերամշակումից և ոսկու խմբաքանակների իրացումից ստացված գումարները հանձնվել են Արտակ Գալստյանին, ով կատարել է գողոնից ստացված գումարների բաշխումը՝ ըստ կազմակերպված խմբի անդամների դերակատարման:

2014 թվականի դեկտեմբերից մինչև 2015 թվականի հունիսի 2-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպված խմբի անդամները ֆաբրիկայից հափշտակել են առանձնապես խոշոր չափերով՝ 361 մլն. ՀՀ դրամ արժողության 19.5 կգ ոսկի պարունակող խտացված հանքանյութ:

Հափշտակությունների կատարման կազմակերպիչներից մեկը՝ ֆաբրիկայի արտադրության բաժնի պետ Արտակ Գալստյանը 2016թ. հունվարի 30-ին ինքնասպանություն է գործել՝  նետվելով Կիևյան կամրջից:

Նախաքննության ընթացքում 20 անձինք ներգրավվել են որպես մեղադրյալներ: 

Նախաքննության ընթացքում կազմակերպված հանցավոր խմբի երկու անդամների՝ Բագրատ Ավետիսյանին և Լևոն Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով ու  դեռևս 2016թ. մայիսի 10-ին նրանց վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր դատարան:

Մնացած 18 անձանցից ՀՀ ոստիկանության Արարատի բաժնի ծառայողներ Թ. Սողոմոնյանին և Կ. Վարդանյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 308-րդ հոդվածի 1-ին մասով, Գ. Խաչատրյանին, Վ. Հարությունյանին, Ռ. Հովասափյանին, Ա.  Աղազարյանին, ֆաբրիկայի անվտանգության բաժնի աշխատակիցներ Ա. Մանուկյանին, Ֆաբրիկայի աշխատակիցներ՝ Ա.Գալստյանին, Հ. Ստեփանյանին, Հ. Սարգսյանին, Վ. Սարգսյանին, Ք. Մարգարյանին, ֆաբրիկայում չաշխատող՝ Ա. Գրիգորյանին, «Ոսկու աշխարհ» առևտրի կենտրոնի անհատ ձեռնարկատերեր՝ Ա. Եսայանին ու Վ. Սիմոնյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, իսկ անվտանգության բաժնի աշխատակից Զ. Ալիխանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով որպես մեղադրյալներ են ներգրավվել Եվգենի Ալթունյանը և Հովհաննես Թորոսյանը: Վերջիններիս նկատմամբ խափանման միջոց կալանավորումը ընտրելուց հետո, հայտարարվել է հետախուզում: Քննությամբ պարզվել է նաև, որ հափշտակությունների կատարման համար ստեղծված կազմակերպված խմբում ընդգրկված են նաև քննությամբ դեռևս չպարզված այլ անձինք:

Նախաքննության ընթացքում «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊ ընկերությանը պատճառված 361 մլն ՀՀ դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է:

Բոլոր մեղադրյալների վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation