Սա հանցագործություն է և հատուկ ցավ է պատճառում մեզ․ Պուտինը` դեսպան Կառլովի սպանության մասին
International newsՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունը հատուկ ցավ է պատճառում։ Այս մասին նախագահն ասել է Կրեմլում՝ պետական անվտանգության օրգանների աշխատակիցների օրվան նվիրված համերգի ժամանակ։
«Գիտեք՝ ինչքան բազմադեմ և վտանգավոր է սպառնլիքը։ Երեկ Ստամբուլում նենգաբար սպանվել է Ռուսաստանի դեսպանը։ Այժմ իրականացվում է բոլոր հագամանքների մանրակրկիտ հետաքննություն։ Այս հանցագործությունը հատուկ ցավ է պատճառում մեզ», - ասել է Պուտինը։
Նախագահը նշել է, որ նմանատիպ հանցագործություններ իրականացվում են նաև այլ երկրներում, և Ռուսաստանն արտահայտում է իր ցավակցությունը։