Ռուսաստանը ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստ է հրավիրել Կառլովի մահվան կապակցությամբ
International newsԴեկտեմբերի 20-ին Ռուսաստանի ներկայացուցչությունը ԵԱՀԿ-ում մշտական խորհրդի հատուկ նիստ է հրավիրել Անկարայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանության կապակցությամբ։
Այս մասին РИА Новости-ին պատմել է դիվանագիտական առաքելության ղեկավար Ալեքսանդր Լուկաշևիչը։
«Մենք առաջարկել ենք հատուկ փաստաթուղթ, հայտարարագիր ընդունել, որում կքննադատվի Թուրքիայում մեր դեսպան Անդրեյ Գենադիևիչ Կառլովի սպանությունը», - ասել է Լուկաշևիչը։
Նշվում է, որ Ռուսաստանի ԱԳՆ-ը միջադեպը որակել է որպես ահաբեկչական ակտ։