Ոստիկանությունը Բեռլինի ահաբեկչության մեջ կասկածվող թունիսցու հետախուզում է հայտարարել
International newsԳերմանիայի ոստիկանությունը Բեռլինում ահաբեկչական գործողությունն իրականացնելու մեջ կասկածվող երիտասարդ թունիսցու հետախուզում Է հայտարարել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 21-ին հաղորդել Է Spiegel Online-ը:
Հրատարակության տվյալներով՝ սուրբծննդյան տոնավաճառում բազմության մեջ մխրճված բեռնատարի խցիկի զննման ընթացքում վարորդական նստոցի տակ փաստաթղթեր են հայտնվել 1992 թվականին ծնված Անիս Ա.-ի անունով:

Իր հերթին Allgemeine Zeitung-ը գրում Է, որ կասկածյալի անունն Ահմեդ Է, նա 21 տարեկան Է: Թերթը նշում Է, որ փաստաթղթերը նրան տրվել են Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա դաշնային երկրամասի Կլեւե քաղաքում:
Դեկտեմբերի 21-ին ավելի վաղ հաղորդվել Էր, որ ահաբեկչությունն իրականացնողը կարող Է վիրավորված լինել:
Դեկտեմբերի 19-ի երեկոյան Բեռլինում բեռնատարը վրաերթի Է ենթարկել սուրբծննդյան տոնավաճառի այցելուներին: Բեռնատարը վարող անձը ճողոպրել Է: Միջադեպի ժամանակ բեռնատարի խցիկում եղել Է եւս մեկ տղամարդ, որն սպանվել Է: Ողբերգության զոհ Է դարձել 12 մարդ, եւս 48-ը վիրավորվել են: Գերմանիայի իշխանությունները պատահածը որակել են ահաբեկչական գործողություն: