Թրամփը 2016-ի ամենաազդեցիկ մարդկանց վարկանիշում Պուտինից անցել է
International newsAFP (Agence France-Presse) լրատվական գործակալության լրագրողները ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին հռչակել են 2016 թվականի ամենաազդեցիկ մարդ։ Վարկանիշի երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, երրորդը՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Այս մասին հայտնում է Lenta-ն։
Գործակալության լրագրողների խոսքով՝ «տարվա ընթացքում, երբ ժողովրդավարական երկրներում հասարակությունը մերժել է ավանդական վերնախավերին, Թրամփը կարողացել է անցնել Արեւմուտքին մարտահրավեր նետած երկու քաղաքական գործիչներից»։

Ամենազդեցիկ մարդկանց տասնյակի մեջ են մտել նաեւ ԱՄՆ նախագահի թեկնածու եւ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Նայջել Ֆարաժը, որը նախկինում զբաղեցնում էր Մեծ Բրիտանիայի Անկախության կուսակցության ղեկավարի պաշտոնը, Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Բոբ Դիլանը եւ ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման։
Agence France-Press-ն ամեն տարի հարցում է անցկացնում աշխարհի տարբեր երկրների աշխատակիցների շրջանում։ Լրագրողները 30 մարդուց ընտրում են առավել արժանավոր թեկնածուներին։