Բեռլինի ահաբեկչության հետևանքով հիվանդանոցներում դեռևս կա 12 վիրավոր
International newsԲեռլինի ահաբեկչական գործողության հետևանքով վիրավոր 12 մարդ է մնացել քաղաքի հիվանդանոցներում:
Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն` վկայակոչելով կառավարական մարմինների հայտարարությանը:
Ինչպես նշված է հայտարարության մեջ, զոհերի թիվը չի ավելացել, սակայն մի քանի հիվանդների վիճակը ծայրահեղ ծանր է: