Մեխիկոյյի հրավառիչների շուկայում հզոր պայթյուններ են տեղի ունեցել Սուրբ Ծնունդից օրեր առաջ. առնվազն 31 մարդ է մահացել
International newsՄեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյի արվարձաններից մեկում գտնվող հրավառիչների շուկայում երեքշաբթի պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով առնվազն 31 մարդ է մահացել, տասնյակները վիրավորվել են:
Ինչպես հաղորդում է Reuters-ը, այսօր փրկարարները և քննիչները խուզարկություն են անցկացնում հրդեհված տարածքում` պարզելու Սուրբ Ծնունդից օրեր առաջ տեղի ունեցած միջադեպի պատճառները:
Հրապարակված տեսանյութերը պատկերում են հրավառիչ տեխնիկայի պայթյունի հետևանքով բարձրացած ծխի սյուները, որոնք համեմատվում են պատերազմական գոտում օդ բարձրացած հրթիռների հետ:
Նշվում է, որ սա արդեն երրորդ անգամն է վերջին տասնամյակում, որ պայթյուններ են տեղի ունենում Մեխիկոյից 32 կմ հեռավորությամբ գտնվող Տուլտեպեկ քաղաքի հայտնի շուկայում: