Անկարայի դատախազությունն ազատ է արձակել ՌԴ դեսպանին սպանողի 6 հարազատներին
International newsԱնկարայի դատախազությունն ազատ է արձակել Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովին սպանողի 6 հարազատներին: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով CNN Turk հեռուստաալիքը:
Ալթընթաշի հայրը, մայրը, քույրը, երկու հորեղբայրներն ու նրանցից մեկի կինն ազատ են արձակվել ցուցմունք տալուց հետո: Նրանց կալանավորելու համար հիմքեր չեն հայտնաբերվել, արդյունքում գործով որպես վկա են անցնելու:
Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի վրա զինված հարձակումը տեղի է ունեցել դեկտեմբերի 19-ին, Անկարայում ցուցահանդեսի բացման ժամանակ: Հանցագործը մի քանի կրակոց է արձակել ռուս դիվանագետի մեջքին, որը տեղում մահացել է: Թուրքական իշխանությունների հաղորդմամբ՝ հարձակումն իրականացրել է ոստիկանության աշխատակից Մեւլութ Մերթ Ալթընթաշը, որը սպանվել է: