Դե Միստուրան հավաստեց փետրվարի 8-ին Սիրիայի շուրջ բանակցությունները վերսկսելու մտադրությունը
International newsՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի խնդրով հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան հավաստել Է փետրվարի 8-ին Ժնեւում միջսիրիական բանակցություններ սկսելու վերաբերյալ իր ավելի վաղ հրապարակած պլանները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հայտարարել Է դեկտեմբերի 22-ին կայացած բրիֆինգում:
Նա նշել Է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից միաձայն ընդունված 2328 բանաձեւը «ազդակ դարձավ քաղաքական գործընթացի վերսկսման համար»: «Բանակցությունների ազդակ կա վերականգնված միասնության հիման վրա,-ասել Է դե Միստուրան:- Մենք պլանավորում ենք փետրվարի 8-ին Ժնեւում վերսկսել միջսիրիական քաղաքական գործընթացը», հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: