Թուրքիայի Ռիզե քաղաքի հրապարակից հանել են Աթաթուրքի արձանը
International newsԹուրքիայի Ռիզե քաղաքում «Հուլիսի 15-ի ժողովրդավարության և հանրապետության հրապարակ»-ից հանվել է առաջին նախագահ, հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի արձանը:
Այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Նախատեսվում է Աթաթուրքի արձանի փոխարեն տեղադրել «Հուլիսի 15-ի նահատակների հուշարձանը»` նվիրված բոլոր նրանց, ովքեր զոհվել են երկրում ռազմական հեղաշրջման փորձը տապալելու ժամանակ:
Կատարվածը լուրջ իրարանցում և դժգոհություն է առաջացրել քաղաքի բնակիչների շրջանում: Շատերը կատարվածը որակել են որպես Ռիզեի հիշողությունից Աթաթուրքին ջնջելու փորձ: