Իրանի իշխանությունները հաստատել են Airbus-ից 100 ինքնաթիռի ձեռքբերումը
International newsԻրանի ղեկավարությունը հաստատել է բազմամիլիարդանոց համաձայնագրի ստորագրումը Airbus Group SE ընկերության հետ` 100 ինքնաթիռ ձեռք բերելու համար:
Ինչպես հաղորդում է The Wall Street Journal-ը, խոսքը А320 մակնիշի 46, А330 մակնիշի 38 և А350 մակնիշի 16 ինքնաթիռներ պատվիրելու մասին է: Հաղորդվում է, որ այդ բոլոր օդանավերը ձեռք է բերելու երկրի գլխավոր ազգային ավիափոխադրող Iran Air ընկերությունը:
Գործարքի ընդհանուր արժեքը, որում ներառված է օդաչուների վերապատրաստման մասին կետը, կազմում է 18 մլրդ դոլար:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ իրականական ընկերությունը մտադրություն ունի 100 ինքնաթիռ ձեռք բերել Airbus-ից: