Իտալիայի կառավարությունը 20 մլրդ եվրո կհատկացնեի բանկերը փրկելու համար
International newsԻտալիայի կառավարությունը հաստատել է մինչեւ 20 մլրդ եվրո տրամադրելու անհետաձգելի հակաճգնաժամային միջոցների փաթեթը՝ բանկային հատվածը փրկելու համար: DW-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է վարչապետ Պաոլո Ջենտիլոնին:
Ըստ AFP-ի՝ զգալի ֆինանսական միջոցներ կուղղվեն իտալական բանկերի սնանկությունը կանխելուն եւ ներդրողների միջոցների երաշխավորելուն: Ժամկետանց վարկերի ընդհանուր ծավալը հասնում է 360 մլրդ եվրոյի, ինչը մոտավորապես հավասար է Իտալիայի ՀՆԱ-ի մեկ քառորդին:
Բանկային ճգնաժամն Իտալիայում սկսվել է հուլիսից, երբ հայտնի դարձավ «փտած» վարկերի ծավալը կրճատելու մասին BMPS-ին ուղղված Եվրոպական կենտրոնական բանկի պահանջի մասին: Իտալիայի պետական պարտքը գերազանցել է 2.2 տրիլիոն եվրոն՝ հասնելով ռեկորդային՝ ՀՆԱ-ի 133%-ի: