Լիբիական օդանավը զավթած անձինք համաձայնել են բաց թողնել բոլոր 118 ուղեւորներին
International newsԼիբիական Afriqiyah Airways ընկերության օդանավը զավթած անձինք համաձայնել են բաց թողնել բոլոր 118 ուղեւորներին եւ անձնակազմի անդամներին ու հանձնել զենքը, գրում է Malta Today–ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ գրավված օդանավում, որը հարկադիր վայրէջք է կատարել Մալթայում, 111 ուղեւոր կա։ Մալթայի վարչապետը հայտնել է, որ օդանավում գտնվում է 82 տղամարդ, 28 կին եւ 1 երեխա, ինչպես նաեւ անձնակազմի 7 անդամ։ Մալթայի օդանավակայանն այս պահին փակ է, բոլոր չվերթները չեղարկվել են կամ հետաձգվել։
Times of Malta–ն հայտնում է, որ Սեբհի–Տրիբոլի չվերթն իրականացնող օդանավը գրավել են 2 անհայտ անձ, որոնք պնդում են, որ զինված են նռնակներով։ Reuters–ի փոխանցմամբ օդաչուն փորձել է վայրէջք կատարել Լիբիայում, սակայն զավթիչները թույլ չեն տվել։ Այս պահին զինծառայողները շրջապատել են օդանավը։