Արձակուրդներին ընդառաջ․ ահա, թե ինչու պետք է սառնարանում կոպեկ դնել՝ տանից երկար բացակայելու ժամանակ
International newsԱյս պարզ հնարքն ուղղակի կարող է փրկել Ձեր կյանքը։
Արձակուրդների ժամանակ տանից որոշ ժամանակով բացակայելու ժամանակ անհրաժեշտ է նաև մտածել սառնարանում մնացած սննդի անվտանգության մասին։
Բացակայության ժամանակ էլեկտրաէներգիայի անջատումների ու միացումների դեպքում սառնարանում առկա սննդամթերքը կարող է փչանալ ու այն օգտագործելու դեպքում կարող է հանգեցնել թունավորումների։
Պարզելու համար, արդյո՞ք սննդամթերքը պահպանվել է համապատասխան կանոններով ու արդյոք Ձեր բացակայության ժամանակ եղել են էլեկտրաէներգիայի անջատումներ կարող եք պարզել այս պարզ հնարքի միջոցով։
Անհրաժեշտ է բաժակի մեջ լցնել ջուր ու դնել սառցարանում։ Երբ ջուրն ամբողջությամբ սառած լինի, բաժակի վրա դնել կոպեկ ու այն կրկին դնել սառցարանում։
Արձակորդից վերադառնալիս եթե կոպեկը լինի բաժակի վերևում, ապա նշանակում է էլեկտրաէներգիայի անջատումներ չեն եղել և սննդամթերքը նորմալ պահպանվել է։
Եթե կոպեկը հայտնվել է բաժակի մեջտեղում, ապա սա նշանակում է, որ էլեկտրաէներգիայի անջատումը եղել է կարճ ժամանակով, իսկ եթե այն հայտնվել է բաժակի ներքևում, ապա արդեն սառնարանում առկա մթերքը սպառման ենթակա չէ։ Սա նշանակում է, որ էլեկտրաէներգիայի անջատումը եղել է երկար ժամանակով, որի ընթացքում սննդամթերքը կարող էր փչանալ։