ԱՄՆ-ն 23 ռուսական ընկերություն է ավելացրել Ուկրաինայի հարցով պատժամիջոցների ցանկում
International newsԱՄՆ-ն 23 ռուսական ընկերություն է ավելացրել Ուկրաինայի հարցով պայմանավորված պատժամիջոցների ցուցակում: РИА Новости-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է ԱՄՆ առևտրի նախարարության արդյունաբերության և անվտանգության հարցերով վարչությունը:
Հաղորդվում է, որ նշված ընկերությունները գործում են «ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության ոլորտում ԱՄՆ շահերին հակառակ»:
Ընդլայնված ցուցակում ընդգրկվել են Ղրիմի նավահանգիստներն ու երկաթգծերը, ռուսական հետազոտական ինստիտուտները և ձեռնարկությունները:
Այս շաբաթ ավելի վաղ ԱՄՆ ֆիննախարարությունը սահմանափակումներ էր կիրառել «Ռոսսիա» և մի շարք այլ ռուսական բանկերի 6 գլխավոր մենեջերների նկատմամբ:
ԱՄՆ առևտրի նախարարությունը վերջին անգամ ՌԴ-ի նկատմամբ գործող պատժամիջոցների ցուցակն ընդլայնել էր սեպտեմբերին: