Yerevan, 18.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ամանորին երազանք պահելու եղանակները

Lifestyle

Blognews.am-ը գրում է.

Այսպիսին է մարդու էությունը. նա նոր կյանք է սկսում երկուշաբթի օրվանից, ամսվա առաջին օրվանից և, իհարկե, նոր տարուց: Այդ պատճառով մեզ համար շատ կարևոր է Ամանորի գիշերը երազանք պահել: Իսկ մենք գիտենք, որ երազանքներ պահելու բազմաթիվ ձևեր կան:

Մոխիրը շամպայնում

Երազանք պահելու ամենահայտնի ձևը 12 զանգերի ղողանջների ներքո թղթի կտորի վրա երազանք գրելն է, այն այրելն ու շամպայնի հետ խմելը: Շատերն են փորձել, իսկ երազանքը բոլորի մոտ չէ, որ իրականացել է: Իսկ ինչու՞: Բանն այն է, որ այս փոքրիկ ծիսակատարությունն անելիս մարդու միտքն ավելի շատ զբաղված է ժամանակին բոլոր գործողությունները հասցնելու, այլ ոչ թե կախարդական մտքերով: Իսկ դա չափազանց սխալ է: Կենտրոնանալ պետք է ոչ թե գործողությունների, այլ հենց երազանքի վրա: Պետք է հստակ պատկերացնել ոչ միայն երազանքը, այլև դրա իրականացումը: Իհարկե, դա այդքան էլ հեշտ չէ. չէ՞ որ շուրջբոլորը բացականչում են, ինչ-որ բարեմաղթանքներ ասում, գրկում միմյանց: Չշեղվելու համար կարող եք ամեն մեկի բաժակի կողքին մի-մի կտոր թուղթ-գրիչ ու կրակայրիչ դնել, որպեսզի բոլորը միանան ծիսակարգին: Եվս մեկ խորհուրդ. աշխատեք պահել կոնկրետ երազանքներ, այսինքն՝ չարժե գրել «ուզում եմ շատ փող», դրա փոխարեն կարելի է գրել «ուզում եմ, որ աշխատավարձս բարձրացնեն»: Կամ էլ գրեք ոչ թե «ուզում եմ ամուսնանամ», այլ եթե ընտրյալ ունեք, գրեք «ուզում եմ ամուսնանամ …-ի հետ»: Որքան հստակ լինի երազանքը, այնքան այն իրականանալու հավանականությունը մեծ կլինի:

12 երազանք

Ամանորի գիշերը երազանք պահելու ևս մեկ միջոց է 12 առանձին թղթիկների վրա երազանքները գրի առնելը, դրանք բարձի տակ դնելն ու առավոտյան մեկն ընտրելը: Ասում են` կկատարվի այն երազանքը, որը կընտրեք: Այստեղ մի նրբություն կա. որպեսզի երազանքն իրականանա, պետք է պառկել մինչև ժամը երեքը: Չպետք է նաև ճմռթել բարձը, քանի որ առավոտյան հնարավոր է թղթերի մի մասը գետնին հայտնված լինի: Այս միջոցն ունի որոշակի կանոններ:

Այսպես`

Երազանքները գրի առեք միայն նոր տարվա գալստից հետո (թղթերը կարող եք պատրաստել նախապես)։

Գրելիս միայնակ եղեք։ Մտովի պատկերացրեք երազանքի իրականացման մանրամասներն ու հետևանքները։

Որքան հնարավոր է, հստակ գրեք, այսինքն, եթե կան անուններ, ամսաթվեր, տեղանուններ, ապա գրեք դրանք։

Երազանքները գրելիս պատկերացրեք, թե ինչպես են դրանք իրականանում։

Եթե կեսգիշերին երազանք եք պահել, այն գրի մի՛ առեք։

Եվս մեկ բան. գրեք ձեզ իսկապես անհրաժեշտ բաների մասին: Պետք չէ գրել «ուզում եմ ադամանդով մատանի»: Ավելի լավ է՝ երազանք պահեք ձեր և մտերիմների առողջության, ֆինանսական ապահովվածության, սիրո մասին: Իհարկե, եթե ինչ-որ իր եք ցանկանում, անպայման նշեք՝ ուզում եք այն գնել, թե նվեր ստանալ, լավ կլինի, որ նշեք նաև այն մարդու անունը, ումից այն ակնկալում եք:

Նկարված երազանք

Երազանք պահելու մյուս միջոցն այն նկարելն է: Կեսգիշերից հետո պարզապես վերցրեք նկարչական թուղթ ու գունավոր ներկեր: Պարտադիր չէ լավ նկարչական ընդունակություններ ունենալ: Կարևորը լավ պատկերացրեք, թե ինչ եք ուզում և այն պատկերեք թղթի վրա: Օրինակ՝ ցանկանում եք սիրահարվե՞լ, ուրեմն՝ նկարեք ալ կարմիր սիրտ: Երազում եք փոխադարձ սիրո մասի՞ն, նկարեք միմյանց միացած երկու սիրտ: Նոր տու՞ն եք ցանկանում, նկարեք տնակ: Օգտագործեք ձեր երևակայությունը. գրեթե ամեն երազանք հնարավոր է պատկերել թղթի վրա: Միայն թե խուսափեք սև գույնից: Որքան վառ լինի ձեր նկարը, այնքան ավելի լավ: Ի՞նչ անել հետո: Փաթաթեք ձեր նկարը, կապեք կարմիր թելով և մեղրամոմ ամրացրեք այնպես, որպեսզի այն թափվի թե թելի, թե նկարի վրա: Տաք մեղրամոմի վրա գրեք ձեր անուն-ազգանվան առաջին տառերը և կախեք տոնածառից, նախապես բոլորին զգուշացնելով, որ ոչ ոք դրան չդիպչի: Սուրբ ծննդյան օրը հանեք այն ու մի թաքուն տեղ պահեք: Երազանքի իրականացումից հետո հանեք նկարը, այն կարմիր ներկեք և այնքան ժամանակ պահեք, մինչև այլ երազանք չունենաք:

Երազանքներ պահելու անհամար եղանակներ կան: Վստահ եմ, որ ամեն մեկն իր միջոցն ունի: Կարևորն անկեղծորեն հավատալն ու սպասելն է: Մաղթում ենք բոլորի երազանքների շուտափույթ իրականացում:

AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets Armenia