Yerevan, 18.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հայտնի է «Ամենախելացին» նախագծի չորրորդ եթերաշրջանի հաղթողը

Lifestyle

Blognews.am-ը գրում է.

Այսօր ամփոփվեց «Ամենախելացին» նախագծի 4-րդ եթերաշրջանը: Տասներկուսից տասներեք տարեկան դպրոցականները իրենց գիտելիքները չափեցին երեք ամիս շարունակ: Ինչպես նախորդ, այնպես էլ այս եթերաշրջանի ժամանակ մասնակիցներին խրախուսական մրցանակներ շնորհվեցին:

«Ամենախելացին» նախագծի չորրորդ եթերաշրջանի հաղթող ճանաչվեց Սամվել Դավթյանը, ով Երևանից է. «Իմ հաղթանակի համար շնորհակալ եմ մայրիկիս: Ապագայում կզբաղվեմ ծրագրավորողի աշխատանքով, իսկ նախագծին շնորհակալ եմ, որ հնարավորություն ընձեռեց ձեռք բերելու նոր ընկերներ և հարստացնելու գիտելիքներս»:

 

Արդեն չորրորդ եթերաշրջանն է՝ Կրթության և գիտության նախարարությունը կանգնած է «Ամենախելացին» նախագծի կողքին. «Մեզ համար շատ  կարևոր է, որ գնալով եթերում մեծ տեղ են գրավում գիտելիքը կարևորող հաղորդումները: «Ամենախելացին» հաղորդաշարը ունի ոչ թե հաղորդման, այլ շարժման ընկալումներ, և երեխաներն արդեն սկսել են «Ամենախելացին» իրենց ընտանիքներում որպես մանկական խաղ խաղալ: Իրենց գիտելիքներով ավելի շատ փայլում են մեր մարզերի երեխաները, ինչը ապացուցում է, որ գիտելիքի համար տարածությունը նշանակություն չունի: ԿԳՆ ավանդույթի համաձայն՝ նախարարությունը եթերաշրջանի հաղթողին, որպես մրցանակ, արտերկրյա որևէ ամառային դպրոցում կրթություն ստանալու հնարավորություն է տալիս»,- նշում է Կրթության և գիտության նախարարի մամուլի խոսնակ Լուսինե Մարգարյանը։

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը կարևորում է «Ամենախելացին» հեռուստանախագիծը և խրախուսում է գիտելիքի և ինտելեկտի զարգացմանն ուղղված այս նախագիծը. «Մեր ընկերության անունից ցանկանում եմ շնորհավորել և մեծ հաջողություններ մաղթել նախագծի բոլոր մասնակիցներին և շնորհավորել 4-րդ եթերաշրջանի հաղթողին»:

 

«Արդեն ավանդական դարձած մրցանակ ենք սահմանել։ Դա քինդելն է՝ գիրք կարդալու միջոց, որը, համոզված եմ, այսպիսի նախագծերի մեջ շատ է պետք: Հատուկ մրցանակ է սահմանվել, դա հաղթող մասնակցի դպրոցում «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի բացումն է: Այդ պատիվը շնորհվել է Սամվելին, և Սամվելի դպրոցում շուտով կբացվի վերը նշված դասասենյակը»,- նշեց «Յուքոմ» ընկերության մարքեթինգի և հաղորդակցության գծով տնօրեն Տիգրան Սաֆարյանը:

 

Արդեն երրորդ անգամն է՝ Արարատյան հայրապետական թեմը կրոն անվանակարգում իրեն լավագույնս դրսևորած մասնակցին տրամադրում է ուխտագնացություն դեպի ավետյաց երկիր՝ Երուսաղեմ. «Շատ կարևոր է, որ մասնակիցները լինեն այն վայրերում, որտեղով քայլել է Հիսուս Քրիստոսը: Անվանակարգում հաղթել է Վահե Համբարձումյանը»,- նշում է Արարատյան հայրապետական թեմի Սուրբ երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պարգև քահանա Մուրադյանը:

 

Կոնֆուցիոսի դպրոցի տնօրեն Գոռ Սարգսյանը նշում է. «Մեր ինստիտուտը կոչված է Հայաստանում չինարենի ու չինական մշակույթի տարածմանը։ Ի սկզբանե կար պայմանավորվածություն, որ խաղի ընթացքում տեղ գտնի Չինաստան բաժինը, քանի որ Հայաստանում Չինաստանի հանդեպ հետաքրքրությունն օր-օրի աճում է: Այս անվանակարգում հաղթեց Գոռ Ազնավուրյանը, ով պատասխանեց 11 հարցի և ամռանը երկու շաբաթով կմեկնի Չինաստան, որտեղ կծանոթանա չինական մշակույթին, լեզվին, ու կլինի ճանաչողական այց»:

 

Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն էլ, ամփոփելով եթերաշրջանը, ուրախությամբ հայտնեց, որ կա նման լավ սերունդ. «4-րդ եթերաշրջանն ինձ համար ամենափայլունն էր, հղկվածը: Մենք ունենք հիանալի այսօր և շատ լավ վաղը: Եթե դրան կարողանանք ճիշտ զարգացում տալ, ճիշտ ներդրումներ անել՝ թող դա լինի մրցանակի տեսքով, ֆինանսական աջակցության տեսքով, կոգևորի պատանիներին: Մերօրյա հերոսը պետք է լինի խելացի ազնվական մեկը, և անգամ ամենահասարակ թվացող մասնագիտության մեջ արհեստավորը պետք է լինի իր արհեստի արհեստավարժ վարպետը: Ես ուրախ եմ, որ մենք սկսեցինք մի ինտելեկտուալ շարժում, որը վարակիչ դարձավ շատերի համար և շատ լավ օրինակ, թե ինչպես գիտելիքով կարելի է և՛ հայտնի դառնալ, և՛ հաջողակ»:

AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets Armenia