Դաղստանում երկու գրոհային է ոչնչացվել
International newsԴաղստանի Շամիլյան շրջանում, նախնական տվյալի համաձայն, զինված ընդհարման արդյունքում երկու գրոհային է ոչնչացվել: Այս մասին ТАСС-ին հայտնել է ուժային կառույցների աղբյուրը:
«Դաղստանի Շամիլյան շրջանի Տելետլ գյուղի ծայրամասում օպերատիվ գործողություններ իրականացնելու ժամանակ ուժայինները ենթադրյալ գրոհայիններ են հայտնաբերել: Զինված ընդհարման արդյունքում սպանվել է երկու զինված տղամարդ: Տեղի ունեցածի հանգամանքները պարզվում են», - պատմել է զրուցակիցը:
Զինյալների ինքնությունը պարզվել է: Նրանք են Շամիլյան հանցավոր խմբավորման ղեկավար Իբրահիմ Ամիրովը և այդ խմբավորման անդամ Համզաթափանդի Մագոմեդովը: