Տոներին Հռոմի կենտրոնում արգելել են բեռնատարների երթևեկությունը
International newsՀռոմի քաղաքապետարանը տոնական օրերին արգելել է բեռնատարների երթևեկությունը Իտալիայի մայրաքաղաքի կենտրոնում, փոխանցում է ТАСС-ը:
Արգելքն ուժի մեջ է մտել դեկտեմբերի 24-ից, երբ կաթոլիկ Իտալիայում նշվում է սուրբծննդյան ճրագալույցը։
Սահմանափակումը տարածվում է ավելի քան 3.5 տոննա քաշ ունեցող բոլոր տրանսպորտային միջոցների վրա և կգործի դեկտեմբերի 24-26-ը, իսկ այնուհետև` 2017 թվականի հունվարի 1-6-ը։
Համապատասխան արգելքը սահմանել է Բեռլինի ահաբեկչությունից հետո։