Հալեպի դպրոցներից մեկում մահապատժի ենթարկված մարդկանց դիեր են հայտնաբերվել
International newsՍիրիական բանակը Հալեպի Աս-Սուկարի թաղամասի դպրոցներից մեկում հայտնաբերել է ահաբեկիչների կողմից մահապատժի ենթարկված մարդկանց, այդ թվում` երեխաների դիեր, հայտնել է Սիրիայի ռազմական ոստիկանության դատախազ Սամեր Յուսեֆը` Sputnik գործակալությանը:
«Մահացած երեխաների և մեծահասակների մարմիններին եղել են մահապատժի հետքեր: Նրանցից մի քանիսը գլխատված են եղել»,-ասել է նա։
Յուսեֆի խոսքով՝ բոլոր մարմինները կտեղափոխվեն հիվանդանոց՝ ԴՆԹ փորձաքննության համար։
«Նախնական տվյալներով՝ մարդիկ մահապատժի են ենթարկվել 4-5 օր առաջ, ոմանց մարմինների վրա կրակել են ընդամենը 1 մետր հեռավորությունից»,- ավելացրել է ործակալության զրուցակիցը։