Թուրք ոստիկանները փորձում են ապակոդավորել ՌԴ դեսպանին սպանած ոստիկանի հեռախոսը
International newsԹուրքիայում ՌԴ դեսպանին սպանած ոստիկան Մեւլութ Մերթի մոտից հայնտաբերված հեռախոսը կոդավորված է, ինչը խնդիրներ է առաջացրել թուրք իրավապահների համար։
Թուրքական Hurriyet–ի փոխանցմամբ՝ ՌԴ դեսպանին սպանելուց հետո ոստիկանների կողմից սպանված Մեւլութ Մերթի մոտից հայտնաբերվել էր սմարթֆոն–հեռախոս։ Թուրքական ոստիկանության ինֆորմացիոն տեղնոլոգիայի բաժնի աշխատակիցները օրեր շարունակ փորձում են ապակոդավորել հեռախոսն ու հասկանալ, թե ինչ կա հեռախոսի մեջ։
Նշվում է, որ թուրք ոստիկաններն արդեն գրություն են ուղարկել հեռախոսն արտադրած ընկերությանը՝ խնդրելով օգնել ապակոդավորել հեռախոսը։
Նշենք, որ դեկտեմբերի 19-ի երեկոյան Անկարայի ժամանակակից արվեստների կենտրոնում կազմակերպված ցուցահանդեսում ելույթի ժամանակ հարձակման հետեւանքով սպանվել է Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը։ Սպանությունից հետո ոստիկանները սպանել են նաեւ Մեւլութ Մերթին։ Սպանությունն իրականացրած Մեւլութ Մերթը 2,5 տարի աշխատել է Անկարայի ոստիկանությունում։