Սեւ ծովում որոնում են կորած ՏՈւ-154-ը
International newsՍեւ ծովի շրջանում որոնում են ՌԴ ՊՆ անհետ կորած ՏՈւ-154 ինքնաթիռը։ Սոչիի օդանավակայանից Մի-8 ուղղաթիռ է թռել, այլ ուղղաթիռներ բերվել են մարտական պատրաստության Սոչիի եւ Գելենջիկի օդանավակայաններում, նաեւ յոթ նավեր որոնումներ են իրականացնում Սեւ ծովի շրջանում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Հաղորդվում է, որ կորած ինքնաթիռի ուղեւորների մեծ մասը Ալեքսանդրովի անսամբլի անդամներն են։ Ընդամենը Սիրիայի Հմեյմիմ օդանավակայան պիտ մեկնեին 90 մարդ։