ՌԴ ՊՆ ՏՈւ-154 ինքնաթիռն ընկել է Սեւ ծովը
International newsՌԴ ՊՆ ՏՈւ-154 ինքնաթիռը, որը կորել էր Սոչիի շրջանում, ընկել է Սեւ ծովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ Օդանավի իրանի կտորները գտել են Սոչիի սեւծովյան ափից 1,5 կմ հեռավորության վրա, 50-70 մետր խորության տակ։
Հայտնի է դարձել, որ ՏՈւ-154-ում եղել են Առաջին ալիքի եւ «Զվեզդա» հեռուստաընկերության լրագրողներ։ «Զվեզդան» չի մեկնաբանել ինքնաթիռում իր լրագրողների գտնելու մասին տեղեկությունը։
ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, ինքնաթիռում եղել են զինծառայողներ, նաեւ «Հմեյմիմ» մեկնող արտիստներ, որոնք մեկնում էին Սիրիա՝ ռուս զինվորների ամանորը շնորհավորելու։