Ռուսական ինքնաթիռի կործանումը. Փրկարարները մեկ զոհվածի մարմին են գտել
International newsՍոչիի ափամերձ շրջանից 6 կմ հեռավորությամբ փրկարարները մեկ զոհվածի մարմին են գտել: Այն բարձրացրել են փրկարար նավ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Գործակալության հավաստի տեղեկություններով՝ Տու-154-ը կործանվել է թռիչքի 7-րդ րոպեին: Ինքնաթիռը կործանվել է Սեւ ծովում Անապային մերձակա ծովափից 5 կմ հեռավորությամբ: Ափամերձ տարածքի երկայնքով բեկորները տարածվել են 1,5 կմ երկարությամբ եւ գտնվում են 50-100 մետր խորությամբ:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ինքնաթիռում ընդամենը 92 մարդ է եղել, այդ թվում՝ անձնակազմի 8 անդամները: