Թուրքիայում կտրուկ աճել է անօրինական զենք կրողների թիվը
International newsԹուրքիայում վերջին 10 տարվա ընթացքում կտրուկ աճել է անօրինական կերպով զենք կրողների թիվը. այս մասին գրում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը:
2006թ.-ից այս կողմ Թուրքիայում զենք կրողների թիվն աճել է 10 անգամ, ընդ որում՝ նրանց 85 տոկոսը անօրինական զենք կրողներ են:
Պարբերականը նշում է, որ այս իրավիճակին նպաստել են երկրում օր օրի աճող ահաբեկչական վտանգն ու մարդկանց` անվտանգության համակարգի հանդեպ անվստահությունը: