Թրամփը դատապարտել է ՄԱԿ ԱԽ-ի բանաձեւը
International newsԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը դատապարտել է ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձեւը, որով արգելվում է պաղեստինյան տարածքներում Իսրայելի բնակեցման շինարարությունը: «ՄԱԿ-ում Իսրայելի համար մեծ պարտությունը սաստիկ կդժվարացնի խաղաղ բանակցությունները: Շատ վատ է, բայց մենք ցանկացած դեպքում կարող ենք դրան հասնել»,- Twitter-ի իր մկրոբլոգում գրել է նա:
Նախօրեին ՄԱԿ ԱԽ-ը բանաձեւ է ընդունել, որով Իսրայելից պահանջվում է «ահապաղ եւ լիովին դադարեցնել պաղեստինյան զավթված տարածքներում՝ ներառյալ Արեւելյան Երուսաղեմում բնակեցման ցանկացած շինարարություն»: ԱԽ-ի 15 անդամներից 14-ը բանաձեւին կողմ է քվեարկել: ԱՄՆ-ը ձեռնպահ է մնացել, սակայն նաեւ չի արգելափակել բանաձեւի նախագիծը:
Իսրայելում արդեն հայտարարել են, որ հրաժարվում են այն կատարել: Կիրակի Իսրայելի ԱԳՆ են կանչվել պաղեստինյան գործունեությունը դատապարտող բանաձեւի օգտին քվեարկած ՄԱԿ ԱԽ-ի 14 անդամ երկրների դեսպանները: