Տու-154-ի կործանման հետեւանքով զոհերի մարմինների ճանաչումը տեղի կունենա Մոսկվայում
International newsՌԴ Պաշտպանության նախարարության Տու-154 ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհերի մարմինների ճանաչումը տեղի կունենա Մոսկվայում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Տրանսպորտի նախարարության հայտարարությունը:
«Տու-154-ի կործանման հետեւանքով զոհերի մարմինների ճանաչումը տեղի կունենա Մոսկվայում: Մոսկվայում նաեւ բժշկահոգեբանական օգնություն կտրամադրվի հարազատներին»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Սոչիի մոտ Տու-154-ի կործանման վայրում փրկարարական նավ է բարձրացվել 10 մարմին:
Որոնողական աշխատանքներն իրականացնում են 27 նավ, 37 ջրասուզորդ, 4 ուղղաթիռ, նաեւ հեռակառավարվող խորջրյա սարքեր: