Հզոր երկրաշարժ Չիլիում
International newsՑունամիի նախազգուշացման ամերիկյան կենտրոնը զգուշացնում է Խաղաղ օվկիանոսում ցունամիի սպառնալիքի մասին Չիլիում հզոր երկրաշարժի էպիկենտրոնից հազար կիլոմետր շառավղով: Այս մասին հայտնում է BBC-ն:
7,7 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Չիլիի հարավում՝ Պուերտո-Մոնտ քաղաքից 225 կմ հարավ-արեւմուտք: Երկրաշարժի օջախը գտնվել է 15 կմ խորությամբ: Զոհորի կամ ավերածությունների մասին դեռեւս ոչինչ չի հաղորդվում: