Աֆղանստանում «Թալիբանի» 5 գրոհային է սպանվել
International newsՀինգ գրոհային է սպանվել, եւս 5-ը վիրավորվել կիրակի Աֆղանստանի հյուսիսում՝ Ջաուզջան նահանգի վարչական կենտրոն Շբարգանից 2 կմ հեռավորությամբ գտնվող Ջարկդակ շրջանում անվտանգության ուժերի եւ «Թալիբան» շարժման միջեւ բռնկված փոխհրաձգության ժամանակ: «Սինհուա»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է նահանգային ոստիկանության ներկայացուցիչ Աբդուլ Հաֆիզ Քխաշին:
Նրա խոսքով՝ փոխհրաձգությունը սկսվել է, երբ կիրակի թալիբների խումբը գրոհել է ոստիկանական հսկիչ անցակետը, իսկ իրավապահ մարմինների աշխատակիցները պատասխան կրակ են բացել, որի հետեւանքով խռովարարները թաքնվել են: Հինգ գրոհայիններ փոխհրաձգության ընթացքում վիրավորվել են: