Պուտինն ու Էրդողանը քննարկել են Սիրիայի իրավիճակը
International newsՌուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Էրդողանը հեռախոսային զրույցի ընթացքում քնարկել են Սիրիայի իրավիճակը:
Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Էրդողանը զանգահարել է Պուտինին եւ անկեղծ ցավակցություն հայտնել Սոչիում Տու-154 ինքնաթիռի կործանման կապակցությամբ:
«Կայացել է նաեւ Սիրիայի իրավիճակի հետ կապված կարծիքների հանգամանալից փոխանակում: Զրույցին մասնակցել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, որն աշխատանքային այցով Ռուսաստանում է»,- նշված է հաղորդագրության մեջ: