Շուլցն անհնար է համարում մոտ ժամանակներս Թուրքիայի համար վիզային ռեժիմի վերացումը
International newsԵվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը դեմ է արտահայտվել մոտ ժամանակներս Թուրքիայի քաղաքացիների համար ԵՄ տարածք առանց վիզային ռեժիմի հաստատմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է գերմանա կան Deutsche Welle-ն:
«Քանի դեռ Թուրքիան բարեփոխումներ չի իրականացրել ահաբեկչության դեմ պայքարի օրենսդրության մեջ, ԵՄ այցելելու համար վիզային ռեժիմի վերացման մասին խոսք գնալ չի կարող»,- հայտարարել է Շուլցը:
Նա անընդունելի է համարել երկրում ռազմական հեղաշրջման փորձին հաջորդած ժամանակահատվածում մամուլի ազատության սահմանափակումների դրսևորումները: Անդրադառնալով մահապատժի վերականգնման մասին խոսակցություններին` Շուլցն ասել է. «Եթե Թուրքիայում վերականգնվի մահապատիժը, ապա ինքնին վերջ կդրվի ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններին»: