Yerevan, 02.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Տոնական օրերին կանխատեսվում է առատ ձյուն. ԱԻՆ-ը կաշխատի ուժեղացված աշխատանքային ռեժիմով

Society

 ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում դեկտեմբերի 26-ին կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց ՀՀ ԱԻ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հայկարամ Մխիթարյանը: 

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, Մխիթարյանը հանձնարարեց աշխատակազմին և Փրկարար ծառայության տնօրենին պատշաճ կերպով նախապատրաստվել տոնական օրերին, խիստ հսկողություն սահմանել ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ՝ մարզերում՝ ուշադրության կենտրոնում պահելով ճանապարհներին արգելափակված քաղաքացիներին:

Այսօր արդեն մարզերում տեղադրված ժամանակավոր հենակետերը կսկսեն իրենց աշխատանքը: Այդ շարժական հենակետերում փրկարարները շուրջօրյա ծառայություն են իրականացնում, ձյան մեջ արգելափակված քաղաքացիներին հրատապ օգնություն ցուցաբերում՝ տրամադրելով տաք սնունդ և առաջին բուժօգնություն: 

Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ձեռնարկված միջոցառումների և ընթացիկ աշխատանքների մասին: Տնօրենի փոխանցմամբ՝ փրկարար ծառայությունը դեկտեմբերի 29-ից աշխատելու է ուժեղացված ռեժիմով՝ իրականացնելով շուրջօրյա հերթապահություն: 

Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Ա. Մկրտչյանը ևս նշեց, որ համապատասխան աշխատանքներ են տարվում՝ տոնական օրերն անվտանգ անցկացնելու նպատակով: 

«Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լ. Վարդանյանը ներկայացրեց առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը, անդրադարձավ ընթացիկ աշխատանքներին: Ինչպես կանխատեսվել էր՝ հանրապետությունը շաբաթ և կիրակի օերերին գտնվել է ցիկլոնի ազդեցության տակ, առատ տեղումներ են գրանցվել ամբողջ տարածքում: Ջյան շերտը կազմել է 10-15 սմ: Լ. Վարդանյանը հայտնեց, որ տոնական օրերին՝ մասնավորապես դեկտեմբերի 31-ից նոր ցիկլոն է ներթափանցում հանրապետության տարածք, կանխատեսվում է առատ ձյուն, սաայն ջերմաստիճանի նվազում չի սպասվում: Արդեն գրանցված ջերմաստիճանը կպահպանվի՝ հասնելով -1, -3-ի: 

«ՍՊԾ» գործակալության պետի տեղակալ Ա. Թովմասյանը զեկուցեց, որ նախորդ շաբաթ Գառնիի երկրաֆիզիկական դիտարանում տեղադրվել է Շվեյցարիայի Տեխնոլոգիական դաշնային ինստիտուտի կողմից տրամադրված թվային 2 աքսելերոգրաֆ (ուժեղ շարժեր գրանցող սարք) և առաջիկայում նախատեսվում է տեղադրել նաև երրորդը: Ծառայությունը հանրապետության և ԼՂՀ տարածքում 14 շենք-շինությունների տեխնիկական և սեյսմակայունության վիճակի գնահատում է կազմակերպել, ինչպես նաև՝ դասընթացներ է անցկացրել ուսումնական հաստատությունների աշխատակազմի և աշակերտների համար: 

ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Հ. Մաթևոսյանը զեկուցեց, որ ավարտվել է «911» ծառայության և այլ գերատեսչությունների աշխատակիցների համար կազմակերպված վերապատրաստման գործընթացը: 

Նախարարի գլխավոր խորհրդական Ս. Պետրոսյանը հայտնեց, որ ԼՂՀ և Սյունիքի մարզի 10 համայնքներում տեղադրվել է աղետների վաղ ազդարարման համակարգ, նախատեսվում է ծրագիրը շարունակել նաև խոշորացված համայնքներում: 

Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը և մարզային փրկարար վարչությունների պետերը զեկուցեցին շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ընթացիկ աշխատանքների, ինչպես նաև՝ միջհամայնքային և միջպետական ճանապարհների անցանելիության մասին։ Բոլոր ավտոճանապարհները ներկա պահին հիմնականում անցանելի են, դժվարանցանելի են Վայոց ձորի մարզի և Տավուշի մարզի ճանապարհները՝ մասնավորապես Դիլիջանի ոլորանները, Բերդ-Ջամբարակ ճանապարհահատվածը: Տոն օրերին ուժեղացված աշխատանքային ռեժիմով են աշխատելու նաև մարզերում և ԼՂՀ տարածքում:  

Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation