ԱՄՆ-ում ոստիկանը գնդակահարել է դանակը նետելուց հրաժարված տղամարդուն
International newsԱՄՆ մայրաքաղաք Վաշինգթոնում ոստիկանը գնդակահարել է դանակով զինված տղամարդուն, երբ նա հրաժարվել է դանակը ցած նետել: Այս մասին հայտնում է տեղական WUSA9 հեռուստաալիքը:
Ոստիկանները քաղաքի շրջաններից մեկն են ժամանել ընտանեկան վիճաբանության ահազանգով, որտեղ հայտնաբերել են դանակով զինված 29-ամյա Գերալդ Հոլլին:
Զենքը վայր դնել հրաժարվելուց հետո ոստիկաններից մեկը նրա վրա կրակել է:
Տղամարդը հիվանդանոց է տեղափոխվել, որտեղ ավելի ուշ ստացած վնասվածքների հետեւանքով մահացել է: