Ադրբեջանի ֆինանսական հատվածում ներդրումները նվազել են ավելի քան 86 տոկոսով
International news2016-ի հունվար-նոյեմբերին Ադրբեջանի տնտեսության մեջ կատարված ներդրումների 2,6 մլն մանաթը կամ 0,02 տոկոսը կազմել են ֆինանսական եւ ապահովագրական ոլորտներում կատարված ներդրումները:
Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
2016-ի հունվար-նոյեմբերին այս ոլորտներում կատարված ներդրումները նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել են 86,3 տոկոսով:
2015-ի հունվար-նոյեմբերին Ադրբեջանի ֆինանսական եւ ապահովագրական որոլտներում կատարված ներդրումները կազմել են երկրի տնտեսության մեջ կատարված ընդհանուր ներդրումների 0,14 տոկոսը:
Ընթացիկ տարվա հունվար-նոյեմբերին Ադրբեջանի տնտեսական եւ սոցիալական ոլորտների զարգացման համար բոլոր ֆինանսական աղբյուրներից ստացված ընդհանուր գումարային կապիտալը կազմել է 13 009,1 մլն մանաթ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 28 տոկոսով պակաս է:
Ընդհանուր ներդրումների 33 տոկոսը բաժին է ընկնում պետական, իսկ 67 տոկոսը մասնավոր հատվածին:
Նավթի համաշխարհային գների եւ մանաթի փոխարժեքի անկման պատճառով հիմնականում էներգառեսուրսների վաճառքից սնվող Ադրբեջանի տնտեսությունը հայտնվել է խորը ճգնաժամի մեջ:
Տնտեսական ճգնաժամը կաթվածահար է արել երկրի ֆինանսական հատվածը: