ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության հարցը 2017-ի գագաթնաժողովում չի քննարկելու. ԱԳ նախարար
International newsՎրաստանի արտաքին գործերի նախարար Միխայիլ Ջանելիձեն հայտարարել Է, որ ՆԱՏՕ-ին հանրապետության անդամակցության հարցը դաշինքի 2017 թվականի գագաթնաժողովում չի քննարկելու, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով«Գրուզիա Online»-ին:
«Ներկայիս տեղեկատվության համաձայն՝ դա լինելու Է մինի- գագաթնաժողով միայն ՆԱՏՕ-ի անդամ երկրների մասնակցությամբ, եւ դրանում այլ ձեւաչափեր չեն դիտարկվելու: Նման գագաթնաժողովները հիմնականում անցկացվում են ԱՄՆ-ում նոր վարչակազմի գալու կապակցությամբ: Մենք մեր ուշադրությունը կենտրոնացնում են ՆԱՏՕ-ի 2018 թվականի գագաթնաժողովի վրա, որտեղ ներկայացվելու են մեր գերակայությունները»,- ասել Է Ջանելիձեն դեւտեմբերի 26-ին խորհրդարանական կոմիտեում կայացած լսումների ընթացքում:
Նա հայտնել Է, որ 2017 թվականին կշարունակվի Վրաստանի ակտիվ համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ:«Արդեն հունվարին պլանավորված Է ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստը, փետրվարին կկայանա ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարների նիստը, որին կմասնակցի Վրաստանի պաշտպանության նախարարը: Մարտին մենք սպասում ենք դաշինքի ռազմական կոմիտեի այցը Թբիլիսի: Մայիսին կկայանա ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանը, որին կմասնակցի վրացական պատվիրակությունը»,- ասել Է Ջանելիձեն: