«Վրացական երազանքը» երեք խմբակցություն ունի խորհրդարանում
International newsՎրաստանի խորհրդարանի բյուրոն պաշտպանել Է երկրի օրենսդիր մարմնում մեծամասնության միանգամից երեք խմբակցությունների ձեւավորումը, որը ներկայացված Է«Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան” իշխող կուսակցությունից ընտրված պատգամավորներով, տեղեկացնում Է «Արմենպրես» -ը:
Համապատասխանաբար խորհրդարանում ստեղծվել են “Վրացական երազանք-պահպանողականներ» , «Վրացական երազանք-սոցիալ-դեմոկրատներ” եւ “Վրացական երազանքը տարածաշրջանների զարգացման համար” խմբակցությունները:
Մինչ այդ խորհրդարանական մեծամասնությունն ուներ երկու խմբակցություն՝ «Վրացական երազանքը» եւ «Վրացական երազանք-Արդյունաբերողներ» -ը:
Խորհրդարանական փոքրամասնությունը, որը ներկայացված Է «Միասնական ազգային շարժում» կուսակցությունից ընտրված պատգամավորներով, ունի երկու խմբակցություն՝ «Ազգային շարժում» եւ «Ազգային շարժում հանուն Վրաստանի առաջշարժման» :
Եվս մեկ խմբակցություն ստեղծել են «Վրաստանի հայրենասերների դաշինք» միավորումից ընտրված պատգամավորները, հաղորդել Է Sputnik-ը: