Yerevan, 02.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ԻՏՁՄ-ն ամփոփում է 2016-ը

Society

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) 2016-ին իրականացրել է մի շարք միջոցառումներ ուղղված Հայաստանում մրցունակ գիտատեխնիկական կրթական համակարգի, գործարար և ռազմարդյունաբերության ոլորտների աջակցմանը:

Միության ջանքերով Հայաստանում (ներառյալ Արցախ) գործում են արդեն 193 «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ, որոնցից 128-ը հիմնվել են 2016-ի ընթացքում: Ի դեպ, օրերս կայացած ԻՏՁՄ ամանորյա միջոցառման մուտքավճարներից գոյացած հասույթն ամբողջությամբ ուղղվել է Արցախի Քաշաթաղի շրջանի Վուրգավան գյուղի միջնակարգ դպրոցում «Արմաթ» լաբորատորիայի ներդրմանը: Հավելենք, որ 2016-ին «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներն արժանացել են արդեն 2 միջազգային հեղինակավոր մրցանակի: Դրանք են Բրազիլիայում կայացած ՏՏ համաշխարհային համաժողովի WITSA Global Excellence Award մրցանակաբաշխության «Կայուն զարգացման» և Թբիլիսիում կայացած GITI-2016 տարածաշրջանային ՏՏ միջոցառման մրցանակաբաշխության «ՏՏ կրթության լավագույն մատակարարի» տիտղոսները (The best provider of IT education):

Տեխնոլոգիական կրթության բարելավմանն ու խրախուսմանն ուղղված միջոցառումներից են նաև ՀՀ-ում ռոբոտաշինության զարգացման ծրագրի շրջանակում անցկացվող «Ական փնտրող ռոբոտներ» և «Անօդաչու թռչող սարքերի» մրցույթները, «Մեկ ընկերություն՝ մեկ դպրոց» ծրագիրը, «ԴիջիԿոդ» պատանեկան ծրագրավորման մրցույթը, «Բաց խաղ» համակարգչային և բջջային խաղերի նախագծման առաջնությունը, «ԴիջիՔեմփ» նորարարական ճամբարը, ինչպես նաև «Տեխնոլոգիական» ամառային ճամբարը, որին այս տարի մասնակցել են շուրջ 700 դպրոցականներ ՀՀ բոլոր մարզերից:

2016 թ-ին ԻՏՁՄ անդամների շնորհիվ Շուշիի Իրական դպրոցի հենքի վրա ստեղծվել է նաև «Իրական դպրոց» նոր կրթական ծրագիրը, որը նախատեսված է ավագ դպրոցի դասարանի աշակերտների համար: Առաջին տարին ներառում է հանրակրթական ավագ դպրոցի 10-12- րդ դասարանների ուսումնական ծրագիրը։  Հաջորդ երեք տարիներին ուսանողները ստանում են մասնագիտական կրթություն` «Համակարգերի տեսություն» մասնագիտության ծրագրին համապատասխան։ «Իրական դպրոցում» սովորում են արդեն 20 աշակերտներ:

ՏՀՏ բարենպաստ բիզնես միջավայր ստեղծելու համար Միության կողմից այս տարի իրականացվել են ամենամյա 11-րդ «ԴիջիԹեք» ցուցահանդեսը (շուրջ120 ընկերություն 60 000 այցելու), «ԴիջիԹեք» բիզնես ֆորումը (շուրջ 1000 մասնակից), Բիզնես ինովացիոն ֆորումը, որտեղ քննարկվել է Հայաստանը 2018-ին 20 ամենանորարար երկրների շարքում դիրքավորելու ծրագիրը, ՏՀՏ լիդների հանդիպում-ֆորումը և «Նախաճաշ նախարարի հետ» ձևաչափի հանդիպումներ: Այս տարի ստեղծվել է նաև «BrainLab» բիզնես հանդիպումների ոչ պաշտոնական ֆորմատի նոր հարթակը: Այն անցկացվում է միջազգային և տեղական առաջատար կազմակերպությունների ղեկավարների փորձի փոխանակման, բիզնես հարաբերությունների ստեղծման ու զարգացման նպատակով:

Հայկական ՏՏ պատվիրակաությունը՝ ի դեմս ԻՏՁՄ-ի այս տարի մասնակցել է նաև Բրազիլիայում տեղի ունեցած ՏՏ համաշխարհային համաժողովին (WCIT), որն ինչպես հայտնի է Միության ջանքերով 2019-ին անցկացվելու է Հայաստանում:

Ապրիլյան պատերազմի օրերին ԻՏՁՄ հայտարարել էր ՏՏ ոլորտի մոբիլիզացիոն ծրագրի մեկնարկի մասին: Ծրագրի շրջանակում ստեղծվել են աշխատանքային խմբեր, որտեղ ընդգրված են մի շարք կամավոր ծրագրավորողներ, ինժեներներ, ֆիզիկոսներ, քիմիկոսներ, բժիշկներ և այլ մասնագետներ, որոնց թիվը հասնում է 300-ի: ՏՏ ոլորտի մոբիլիզացիոն ծրագրի շրջանակում իրականացվում է նաև «Բանակից ՏՏ ոլորտ» ծրագիրը: Այս ծրագրի նպատակն է ծրագրավորում սովորեցնել ՀՀ զինված ուժերում զինվորական ծառայություն անցած այն երիտասարդներին` ովքեր ցանկություն ունեն մասնագիտանալու ՏՏ ոլորտում: Դասընթացի շրջանակում նախկին զինծառայողները սովորել են ծրագրավորման լեզուներ և մասնագիտական անգլերեն: Հունվարին նրանք փորձաշրջան կանցնեն ՏՏ ընկերություններում: Առաջիկայում կմեկնարկեն հերթական դասընթացները ավելի քան 80 զորացրված երիտասարդների համար:

ԻՏՁՄ-ն իրականացրել է նաև մի շարք այլ միջոցառումներ ՀՀ և միջազգային ընկերությունների հետ համատեղ:

Նշենք, որ ԻՏՁՄ-ն ՏՀՏ ոլորտի ձեռնարկությունների բիզնես ասոցիացիա է և ունի 75 անդամ կազմակերպություն: Այն գործում է 2000 թ-ից: ԻՏՁՄ-ի մասին պատմող նոր տեսահոլովակի հղումը այստեղ է:

Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation