Չինաստանում բանկային խարդախության մեղադրանքով 34 մարդու են կալանավորել
International newsՇանհայում Փուդունի շրջանի դատախազությունը բանկային խարդախությունների մեղադրանքներ է ներկայացրել Թայվանի եւ մայրցամաքային Չինաստանի 34 բնակիչների, որոնց հաջողվել է հաճախորդների բանկային հաշիվներից 3 մլն յուան յուրացնել՝ մոտ 430 հազար դոլար, հայտնում է ՏԱՍՍ–ը՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցները։
Թայվանի բնակիչների գլխավորած խմբավորումը տեղակայված էր Ինդոնեզիայում։ Ոստիկանությունը կարողացել էր 2015–ի հոկտեմբերին կանխել հանցավոր խմբավորման գործունեությունը։ Արտաքսումից հետո Չինաստանում կալանավորվել էր 26 թայվանցի եւ 47 մայրցամաքային Չինաստանի բնակիչ։
Ինդոնեզիայում հանցագործները զանգահարում էին մասնավոր հեռախոսահամարների եւ ներկայանալով որպես ոստիկանության աշխատակիցներ, բանկի եւ դատախազության ծառայողներ՝ հայտնում էին, որ նրանց բանկային հաշիվները հանցավոր նպատակներով են օգտագործվում։ Հանցագործներն առաջարկում էին միջոցները փոխանցել «ապահով» հաշիվների եւ յուրացնում նրանց գումարները։