Yerevan, 30.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Արցախի ճակատագիրն երաշխավորված է և՛ քաղաքական, և՛ տնտեսական, և՛ ռազմական առումով. ԱՀ վարչապետ

Politics

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 27-ին  հրավիրել է տարեվերջյան մամուլի ասուլիս, որի ժամանակ պատասխանել է լրագրողների երեք տասնյակից ավելի տարաբնույթ հարցերի:

Ինչպես տեղեկացրին ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ վարչապետը նշել է, որ, չնայած ռազմաքաղաքական բարդ իրավիճակին, կառավարությանը հաջողվել է 2016 թվականը եզրափակել պլանավորած տնտեսական աճով: Կառավարության ղեկավարի խոսքով՝ լրիվությամբ կատարվել են բոլոր սոցիալական ծրագրերը, և ֆինանսական տարին գործադիրն ավարտում է առանց պարտավորությունների:

Անդրադառնալով 2017թ.-ին՝ Ա. Հարությունյանը նշել է, որ նախատեսվում է գալիք տարում ևս 8-10 տոկոս իրական տնտեսական աճ ապահովել, և, սոցիալական ուղվածությամբ հանդերձ, 2017թ.-ի պետական բյուջեն ունի զարգացման հստակ ուղղվածություն:

Հանրապետության վարչապետն այնուհետև պատասխանել է լրագրողների հարցերին: Մասնավորապես, անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցային գործընթացի ներկա փուլի հետ կապված զարգացումներին՝ Ա. Հարությունյանը նշել է, որ  միջնորդների աջակցությամբ առկա գործընթացը կարելի է որակել ոչ թե բանակցություններ, այլ՝ հանդիպումներ: 

«Իհարկե, հանդիպումները կարևոր են, քանի որ նաև դրանց արդյունքում տարածաշրջանում լայնածավալ պատերազմ չկա: Ինչ վերաբերում է հիմնախնդրի վերջնական կարգավորման տարբերակներին, ապա այդ առումով հայկական կողմի մոտեցումը հստակ է. ցանկացած առաջարկվող տարբերակ պետք էհավանության արժանանա ժողովրդի կողմից»,- ասել է վարչապետը:
 
Պատասխանելով Թալիշի վերականգնման մասին հարցին՝ վարչապետը տեղին չի համարել այն մտահոգությունը, որ բնակչության վերադարձի համար կարող է անվտանգության էական խնդիր ծագել:
 
«Նախ՝ առաջնագծում իրականացվող ինժեներական աշխատանքներն ու տեխնիկական համալրումը թույլ են տալիս վստահ ասել, որ հակառակորդի ցանկացած ոտնձգություն արագ հավաստանշվելու և կանխվելու է մեր բանակի կողմից:
 
Դրա արդյունքում, վերջին ժամանակահատվածում սահմանային միջադեպերի ակնհայտ նվազումը տեսանելի է բոլորի համար: Երկրորդ՝ հնարավոր պատերազմի դեպքում անվտանգության խնդիրը լինելու է բոլոր բնակավայրերի համար, և այս առումով ճիշտ չէ որևէ բնակավայր առանձնացնելը:
 
Այլ հարց է, որ կառավարության կողմից լինելու է հատուկ ուշադրություն սահմանամերձ բնակավայրերի նկատմամբ՝ դրանց բնակիչներին տրամադրելով լրացուցիչ շոշափելի սոցիալական երաշխիքներ»,- ընդգծել է վարչապետը:

Ա. Հարությունյանն իր ամփոփիչ խոսքում, մասնավորապես, ասել է.

«2016 թվականը կհամարեի կարևոր ձեռքբերումների տարի Արցախի կյանքում: Մենք դեռ հնարավորություն ենք ունենալու գնահատելու ապրիլը. դա, իրոք, մեր երկրորդ հաղթանակն է, քանի որ կարողացել ենք հակառակորդին ապացուցել, որ ինքն իրավունք և հնարավորություն չունի մեզ հետ զենքի ուժով խոսելու:
 
Ավելին՝ միջազգային հանրությանն ապացուցեցինք, որ հայությունը միասնական կանգնած է և վտանգի դեպքում ժամերի ընթացքում մեկ բռունցք է դառնում: Մեզ հաջողվել է ապահովել տնտեսական աճ, ժողովրդագրական բնական աճի բավարար տեմպեր: Մեզ հաջողվել է ապացուցել կասկածողներին, որ Արցախի ճակատագիրն արդեն իսկ երաշխավորված է՝ և՛ քաղաքական, և՛ տնտեսական, և՛ ռազմական առումով, ինչպես նաև արձանագրել զարգացման ևս մեկ տարի: Իրականում զարգացման տարի էր, հաղթանակի տարի էր, հաջողության տարի էր:
 
Օգտվելով առիթից՝ շնորհավորում եմ ձեզ և ողջ հայությանը՝ Ամանորի և Սուրբ Ծննդի կապակցությամբ՝ցանկանալով , որ 2017 թվականին «ապրիլ» չլինի, իսկ հաջողությունները բազմապատկվեն»:
IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange