Իրաքը խոստացել է 3 ամսում ոչնչացնել «Իսլամական պետությունը»
International newsԻրաքյան բանակը երեք ամիսների ընթացքում կջախջախ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Корреспондент-ի փոխանցմամբ` նման հայտարարությամբ հանդես է եկել երկրի վարչապետ Հայդեր ալ-Աբադին «Աս-Սումարիա» հեռուստաալիքի եթերում:
Ներկա պահին իրաքցի զինվորականները իրականացնում են երկրի մեծությամբ երկրորդ խոշորագույն քաղաք Մոսուլի` ԻՊ-ի գրոհայիններից ազատագրմանն ուղղված ռազմարշավը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը տեղեկություն էր տարածել, որի համաձայն` ԱՄՆ զինուժը սկսել է սմբահարել ԻՊ-ի դիրքերը Մոսուլում: Մինչ այդ պահը ամերիկյան ուժերը միայն ավիահարվածներ էին իրականացնում`միջազգային կոալիցիայի կազմում: