Էրդողանը ԱՄՆ-ին մեղադրում է ԻՊ-ին աջակցելու մեջ և պնդում, որ ապացույցներ ունի
International newsԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ապացույցներ ունի այն մասին, որ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան աջակցում է ահաբեկչական կազմակերպությունների, մասնավորապես` «Իսլամական պետության» գրոհայիններին: Այս մասին դեկտեմբերի 27-ին հաղորդում է Reuters գործակալությունը:
«Նրանք մեզ էին մեղադրում այն բանում, որ մենք աջակցում ենք ԻՊ-ին: Այժմ նրանք են աջակցում ահաբեկչական խմբավորումներին… Մենք ապացույցներ ունենք` լուսանկարներ և տեսանյութ», - գործակալությունը մեջբերում է թուրք առաջնորդի խոսքը:
Էրդողանը նշել է, որ խոսքը «Իսլամական պետություն» խմբավորման, սիրիական քրդական միավորումների գրոհայինների մասին է, որոնք ներկայացված են Ժողովրդավարական միություն կուսակցությամբ և դրա YPG զինված թևով:
Հիշեցնենք, որ նոյեմբերին Էրդողանը Արևմուտքին մեղադրել էր ԻՊ-ին աջակցելու մեջ`իսլամը վարկաբեկելու նպատակով: