Աֆղանստանի խորհրդարանի անդամ է վիրավորվել Քաբուլում իրականացված պայթյունի հետեւանքով
International newsՔաբուլում իրականացված պայթյունի հտեւանքով վիրավորվել Է Աֆղանստանի Ազգային ժողովի (խորհրդարանի) անդամ Ֆակուրի Բեհիշտին, նրա թիկնապահը զոհվել Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 28-ին հայտնել Է TOLOnews հեռուստաալիքը:
Նրա տվյալներով՝ խորհրդարանականի ավտոմեքենայում պայթուցիկ սարք Էին տեղադրել, որը գործել Է այն ժամանակ, երբ մեքենան գտնվում Էր Քաբուլի արեւմտյան շրջանի մզկիթներից մեկի մոտ:
Հանրապետությունում գործող խմբավորումներից ոչ մեկն առայժմ չի ստանձել պայթյունի պատասխանատվությունը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: