Սինցզյանում մահապարտ ահաբեկիչների հարձակման հետեւանքով 2 մարդ է զոհվել
International newsՉինաստանի Սինցզյան-Ույգուրի ինքնավար շրջանում մահապարտ ահաբեկիչների հարձակման հետեւանքով, վերջին տվյալներով, երկու մարդ է զոհվել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով CCTV-ն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ուժայինները չորս ահաբեկչի են ոչնչացրել, որոնք եղել են Հոտան շրջանում կառավարական շենքի մեջ մխրճված ավտոմեքենայում:
Վերջին տվյալներով՝ հարձակվողները երեքն են եղել: Նախ նրանք մխրճվել են կառավարական շենքի մեջ, այնուհետեւ սառը զենքով հարձակվել շենքում աշխատող մի տղամարդու վրա. նա մահացել է:
Դրանից հետո ահաբեկիչները պայթուցիկ սարք են գործի դրել: Անվտանգության ծառայության աշխատակիցը զոհվել է, շենքի եւս երեք աշխատակիցներ վիրավորվել են: Հարձակվողներին ոչնչացրել են: