Չինաստանում պետանվտանգության նախկին փոխնախարարին կուսակցությունից հեռացրել են կաշառքի պատճառով
International newsՉինաստանի պետական անվտանգության նախկին փոխնախարար Մա Ցզյանը Չինաստանի Կոմունիստական կուսակցությունից հեռացվել է կաշառք վերցնելու կասկածանքով: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՉԿԿ-ի կարգապահական Կենտրոնական հանձնաժողովը:
Ներկուսակցական ստուգման ընթացքում պարզվել է, որ Մա Ցզյանը խախտել է կուսակցության կարգապահությունն ու կանոնադրությունը, շահադիտական նպատակով օգտվել է ծառայողական դիրքից, խոշոր չափի կաշառք է ստացել: Նրա գործը փոխանցվել է դատական մարմիններին:
Նրա դեմ քննությունը սկսվել է 2015-ի հունվարից:
Կոռուպցիայի դեմ պայքարի խոշորամասշտաբ արշավը սկսվել է 2012-ին Սի Ցզինպինի իշխանության գալով: Այդ ժամանակից ի վեր հազարավոր պաշտոնյաներ պատժվել են կուսակցական կարգապահության խախտման եւ կոռուպցիայի համար: