Նազարբաեւը Ղազախստանի ԱԳՆ-ին կարգադրել է պատրաստվել Սիրիայի հարցով բանակցություններին
International newsՂազախստանը նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հանրապետության արտգործնախարարության ղեկավար կազմի հետ հանդիպման ընթացքում հանձնարարել է մանրակրկիտ պատրաստվել մոտ հեռանկարում սիրիական խնդրի շուրջ բանակցությունները Աստանայում անցկացնելուն, հայտնել է նախագահի մամուլի ծառայությունը։
«Ղազախստանի նախագահը ուշադրություն է հրավիրել մոտ հեռանկարում Աստանայում սիրիական խնդրի շուրջ բանակցություններ անցկացնելու անհրաժեշտությանը»,- մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։